Պետերբուրգում կրկին հետաձգվել է «Լոլիտա» սկանդալային բեմադրության ցուցադրությունը

15:34 • 18.01.13

Լեոնիդ Մոզգովոյի «Լոլիտա» բեմադրության կազմակերպիչ Արտյոմ Սուսլովը, ով ծեծի էր ենթարկվել շաբաթվա սկզբին, հետաձգել է Սանկտ Պետերբուրգի «Էրարտա» ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրությունը, հայտնում է Gazeta-ն:

 

Սուսլովը նաև նամակ է հղել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, որում խնդրում է զբաղվել Նաբոկովի սկանդալային ստեղծագործության շուրջ ստեղծված իրավիճակով:

 

Շաբաթվա սկզբին Սուսլովին ծեծել էին անհայտ անձինք, որոնք լրագրող էին ներկայացել: Տուժածը դիմել էր բժիշկներին ու ոստիկանությանը:

Այժմ Սուսլովը հայտնել է, որ «ներկայացումը չի լինի, քանի դեռ չլինի Մեդինսկու պատասխանը»:

 

Ներկայացումը հոկտեմբերին ևս հետաձգվել էր այն արգելելու մասին նամակներից հետո: Նամակագիրներն ասել էին, որ Նաբոկովի բուն գործը մանկապղծության մասին հոդվածով է պետք դիտարկել: