Մալիից փախստականների թիվը կեռապատկվի. ՄԱԿ
ՄԱԿ-ը կանխատեսում է արել, որի համաձայն «մոտ ապագայում» Մալիից փախստականների թիվը գրեթե կեռապատկվի, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ֆրանսիական զորքի ներխուժման պատճառով առաջիկայում երկիրը կլքի 407 հազար մարդ: Այսօրվա դրությամբ հարևան երկրներում 147 հազար մալիցի կա: Նոր փախստականների նկատառումով՝ շուտով այդ թիվը կգերազանցի կես միլիոնը:
Այս մասին մանրամասներ է ներկայացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը:
Նա նկատել է, որ ներքին շարժը կմեծանա մոտ 2 անգամ. ներկայիս 229 հազար փոխարեն արդեն 529 հազար մարդ կտեղահանվի:










