Օբաման բժիշկներին կհանձնարարի ուսումնասիրել տեսախաղերի և բռնությունների միջև եղած կապը
Զինված բռնության դեմ պայքարի միջոցներից մեկը, որոնց մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր այս շաբաթ, կդառնա տեսախաղերի, ԶԼՄ-ներում բռնության տեսարանների և իրական բռնության միջև եղած կապի ուսումնասիրումը, հայտնում է newsru.com-ը։
Հետազոտությունը, որի համար Օբաման Կոնգրեսին խնդրում է տրամադրել 10 մլն դոլար, կհանձնարարվի ԱՄՆ-ում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնին։
Նախագահ Օբաման հորդորում է Կոնգրեսին ընդունել նաև զենքի ցանկացած տեսակի վաճառքի ժամանակ գնորդին պարտադիր ստուգման ենթարկելու մասին օրենքը։










