Բախումներ Եգիպտոսի քրիստոնյաների և մուսուլմանների միջև՝ սեռական ոտնձգության հողի վրա
Եգիպտոսցի ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել Քենա քաղաքի եկեղեցու առաջ հավաքված հարյուրավոր մուսուլման ցուցարարներին ցրելու համար, հայտնում է Daily Star-ը:
Ցուցարարները պահանջել են հետաքննություն սկսել մի քրիստոնյայի դեմ, որը մեղադրվում է 6-ամյա աղջկա դեմ սեռական ոտնձգության համար:
Ավելի վաղ քաղաքի մուսուլմանները հրկիզել են քրիստոնյա ղպտիներին պատկանող խանութներ. մեղադրվող անձը ևս խանութպան է:
Ըստ աղբյուրի՝ ցուցարարները քարեր են նետել եկեղեցու վրա: Ոստիկանությունից հայտնել են, որ առևտրականի դեմ մեղադրանքների հիման վրա արդեն իսկ հետաքննություն է սկսվել:
Վերջին 2 տարում Եգիպտոսում քրիստոնյաների և մուսուլմանների միջև բախումները հաճախակի են դարձել :










