Սկանդալ ԱՄՆ-ում.ԱՄՆ ՆԳ նախկին նախարարի աշխատասենյակի լոգարանի նորոգումը բյուջեին արժեցել է 222 հազար դոլար

12:58 • 18.01.13

ABC News-ի շնորհիվ հայտնի է դարձել այն գումարը, որը ծախսվել է ԱՄՆ ներքին գործերի նախկին նախարար Դիրկ Քեմթորնի աշխատասենյակի լողասենյակի վերանորոգման համար, հայտնում է Russia Today-ը։

 

Լողասենյակի նորոգման ընդհանուր գումարը կազմել է 222.000 դոլար։ Շքեղ լողասենյակում տեղադրված է 3.500 դոլար արժողությամբ սառնարան և 689 դոլար արժողությամբ ծորակ։ Սրբիչների վինտաժային կախիչը համեմատաբար ավելի էժան է եղել՝ ընդամենը 65 դոլար։

 

Վերանորոգումն արվել է 2007թ.։ Այդ տեղեկությունը տրամադրել է ABC News WSB-TV ցանցի ատլանտյան ենթաբաժինը՝ օգտվելով «Տեղեկության ազատության մասին» թարմացված օրենքից։