Շոտլանդիայի ափերին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած խոզաճարպի հսկա կտորներ են հայտնվել

19:57 • 18.01.13

Շոտլանդիայի արևելյան ափի ծովային արգելոցի ափին են հայտնվել խոզաճարպի 4 հսկայական կտորներ, ենթադրաբար, դրանք դուրս են լողացել գերմանական օդուժի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված բրիտանական առևտրային նավից, հաղորդում է BBC-ն:


Նախկինում ճարպը պահվում էր հսկայական տակառներում, որոնք ժամանակի ընթացքում փտել և քայքայվել են` հնարավորություն տալով, որ ճարպը դուրս լողա և ալիքներից քշված` ափ հասնի:


Արգելոցի ղեկավարությունը պնդում է, որ տեղի թռչունները, շները և այլ կենդանիներ մեծ ուրախություն են ապրում նման անսպասելի «նվերից», հատկապես երբ փորձելուց և համտեսելուց հետո հասկացել են, որ անվտանգ ու սննդարար է: