Սիդնեյում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի. այստեղ 45.8 աստիճան է

16:43 • 18.01.13

Սիդնեյում այսօր երկրի պատմության վերջին 150 տարվա ընթացքում օդի բարձր ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում է Лента-ն՝ օդի ջերմաստիճանը հասել է մինչև 45.8 աստիճանի։


Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1939թ.-ին, սակայն այդ ժամանակ գրանցվել էր 45.3 աստիճան։


Աննախադեպ տապի պատճառով խափանումներով է աշխատում հանրային տրանսպորտը։
 

Տաք եղանակի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել և շարունակվում են Ավստրալիայի Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում։ Այսօր հայտնի է դարձել, որ հրդեհի հետևանքով Վիկտորիա նահանգում մեկ մարդ է վիրավորվել։
 

Ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել ոչ միայն Սիդնեյում, այլև երկրի այլ քաղաքներում։ Հունվարի 7-ին Ավստրալիայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 40.33 աստիճան, ինչը նույնպես ռեկորդային է համարվել։ Գիտնականներն Ավստրալիայում աննախադեպ տապը պայմանավորում են գլոբալ տաքացմամբ։