Շվեդիայում հավաքարարուհուց հանվել են գնացքի առևանգման մեղադրանքները
Շվեդիայում 20-ամյա հավաքարարուհուն այլևս չեն կասկածում գնացքը առևանգելու փորձի մեջ, նրա նկատմամն քրեական գործը փակվել է, հաղորդում է BBC-ն:
Քննիչների կարծիքով՝ նա մաքրելիս պատահաբար է ինչ որ սեղմակների դիպել, ինչի պատճառով գնացքը շարժման մեջ է դրվել:
Այժմ երկրի իրավապահներն իրենց ուշադրությունն ուղղել են դեպի օպերատոր-ընկերությունը, որը կասկածվում է աշխատանքի պահպանության օրենքը խախտելու մեջ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ հաղորդվում էր, որ Շվեդիայում գիշերով 20-ամյա հավաքարարը գնացք է առևանգել և բախվել բնակելի տանը:
Միջադեպն ավարտվել էր առանց զոհերի, քանի որ գնացքում ուղևորներ չեն եղել, իսկ տան 5 բնակիչները գտնվել են այլ սենյակում։
20-ամյա աղջիկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։










