Վրաստանի դատարանը չեչեն Չատաևից հանել է բոլոր մեղադրանքները
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՌԴ քաղաքացի Ահմեդ Չատաևի հանդեպ քրեական վարույթը դադարեցնելու վերաբերյալ, ով ներկայում փախստականի կարգավիճակ է ստացել Ավստրիայում, հաղորդում է BBC-ն:
Չատաևը մեղադրվում էր զինամթերքի անօրինական գնման, պահպանման և կրման մեջ:
Չատաևի դատապաշտպան Նինա Անդրիաշվիլիի խոսքով՝ դատախազությունը հրաժարվել է մեղադրանքներից և դատարանին է դիմել քրեական հետապնդումը դադարեցնելու հայցով, այն բանից հետո, երբ վկաները հաստատել են, որ նրա մոտ զենք և առավել ևս նռնակներ ձերբակալության ժամանակ չեն եղել:
Չատաևը ձերբակալվել էր սեպտեմբերի սկզբին, վրացական իրավապահների հատուկ գործողության ժամանակ` ռուս-վրացական սահմանի մոտ:
2012թ. սեպտեմբեր սկզբին Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր զինված դիվերսիոն խմբի անդամի ձերբակալության մասին. այդպիսի որակում էր ստացել Ռուսաստանի քաղաքացի Ահմեդ Չատաևը:
Իրավապահ մարմինները հաղորդել էին, որ «գրոհայինը վիրավորվել է և նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»:
2012թ. դեկտեմբերի 6-ին Չատաևը գրավի դիմաց ազատ էր արձակվել դատախազության հայցի հիման վրա:










