Վենետիկի հնագույն հյուրանոցում կանցկացվի «Լուսնային դիմակահանդես»
Վենետիկյան դիմակահանդեսն այս տարի կանցկացվի փետրվարի 2-12-ը, հայտնում է Еuromag-ը։ Այդ ժամանակ Վենետիկի հնագույն Luna Hotel Baglioni հյուրանոցում, որը գտնվում է Սան Մարկո հրապարակի մոտակայքում, կանցկացվի երեք խոշոր միջոցառում։
Փետրվարի 2-ին կանցկացվի «Լուսնային դիմակահանդեսը», փետրվարի 8-ին հյուրերին կհրավիրեն «Baglioni մեծ ընդունելությանը», իսկ փետրվարի 9-ին կկայանա հսկայական «Մեծ գալա-դիմակահանդեսը»։
Յուրաքանչյուր տոնական ընդունելություն կսկսվի երեկոյան ժամը 7-ին, հյուրերին կառաջարկվեն Բելինի և Ռոսինի կոկտեյլներ։ Ժամը 8-ին կսկսվի բուն դիմակահանդեսը։
Տոմսերի արժեքը կկազմի 290-320 եվրո, ներառյալ ընթրիքն ու գինին։










