Հրապարակվել են կողոպտված Բեռլինի բանկի տակ փորված թունելի լուսանկարները
Բեռլինում իրականացված չտեսնված բանկային կողոպուտից օրեր անց ոստիկանությունը հրապարակել է թունելի լուսանկարները, որի միջոցով էլ հենց հնարավոր էր դարձել Volksbank-ի մասնաճյուղի կողոպուտը, հայտնում է Sky News-ը:
Խոսքը 30 մետրանոց թունելի մասին էր, որը փորվել էր Berliner Volksbank-ի տակ և կողոպտիչներին բերել հենց դեպոզիտների սրահ: Հրապարակվել է նաև կողոպտչի ֆոտոռոբոտը:
Պարզվում է՝ կողոպտիչներից շաբաթներ էին պահանջվել թունելը փորելու համար: Հարյուրավոր դեպոզիտային արկղիկների պարունակություն յուրացնելուց հետո, նրանք հեռանալիս հրկիզել էին թունելը՝ հետքերը մաքրելու համար:
Այժմ ճշտվում է, թե կոնկրետ ինչ գողոնի մասին է խոսքը:










