Ճապոնիայի վարչապետը դադարեցրել է արտասահմանյան այցը՝ Ալժիրում միջադեպի պատճառով

13:37 • 19.01.13

Ճապոնիայի նախարարների կաբինետի ղեկավար Սինձո Աբեն այսօր շտապ կարգով դադարեցրել է այցն Ինդոնեզիա և վերադարձել Տոկիո` Ալժիրում պատանդների հետ կապված իրավիճակի պատճառով, որոնց թվում կան նաև Ճապոնիայի քաղաքացիներ, հայտնում է Взгляд-ը։

 

«Մենք կներդնեք բոլոր ջանքերը, որպեսզի փրկենք մեր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը հատուկ շտաբի նիստի ընթացքում, որը ստեղծվել է ալժիրյան ճգնաժամի նպատակով։

Ժամանելով մայրաքաղաքային Հանեդա օդանավակայան՝ վարչապետը միանգամից ուղևորվել է իր նստավայր, որտեղ գլխավորել է արտահերթ շտաբի նիստը։

«Այս քայլն անթույլատրելի է»,- ասել է Աբեն։ Նա նաև ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ՝ խնդրի լուծման համար։

 

Հաղորդվում է, որ Ալժիրում Ին-Ամենաս գազային համալիրի վրա հարձակման հետևանքով զինված գրոհայինները ներկայում պատանդ են պահում 7 օտարերկրացու, որոնց թվում կա Ճապոնիայի մեկ քաղաքացի։ Սակայն, ինչպես նշել է կառավարության մամուլի քարտուղար Եսիհիդե Սուգան, կառավարությանը դեռ չի հաջողվում հաստատել այս տեղեկությունը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, օտարերկրացի պատանդների թվում կան Բելգիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ։