Սիրիայում դիպուկահարի գնդակից սպանվել է «Ալ Ջազիրա»-ի թղթակիցը
Սիրիայում կառավարական զորքերի դիպուկահարը սպանել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողին, տեղեկացնում է Лента-ն՝ France presse գործակալությանը հղումով։
33-ամյա լրագրող Մուհամմեդ Հուրանին սպանվել է Դարաա շրջանում, որտեղից ռեպորտաժ է պատրաստել ռազմական գործողությունների վերաբերյալ։
Հեռուստաընկերությունը հաստատել է լրագրողի մահը։
Մինչև «Ալ Ջազիրա»-ում աշխատանքի անցնելը Հուրանին եղել է սիրիական ընդդիմության ակտիվիստներից մեկը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա Սիրիայում լրագրողի սպանության երկրորդ դեպքն է։
Հունվարի 17-ին Սիրիայում սպանվել էր նաև բելգիացի ռազմական թղթակից Իվ Դեբեն։ Նա նույնպես զոհվել էր դիպուկահարի գնդակից՝ Հալեպում։










