Կենդանիների իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիա՝ Բեռլինում

17:06 • 19.01.13

Բեռլինի կենտրոնում այսօր անցկացվում է գյուղատնտեսության ոլորտում կենդանիների հետ դաժան վարվելու դեմ բողոքի ակցիա, որին մասնակցում են հազարավոր մարդիկ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնական կայարանի հրապարակում, որտեղից պետք է շարժվեն դաշնային կանցլերի գրասենյակ, որտեղ ակցիա կանցկացնեն։

 

 

 

Մասնակիցների հստակ թվի մասին չի հաղորդվում։ Սակայն կայարանի դիմացի հրապարակը լի է մարդկանցով։


«Համաձայնեցվել է 7.000 մարդու մասնակցություն»,- ասել է բեռլինյան ոստիկանության ներկայացուցիչը։

Կազմակերպիչների խոսքով՝ նախորդ տարվա ակցիային մասնակցել է մոտ 20.000 մարդ։ Երթն ու ակցիան նվիրված են այս օրերին Բեռլինում անցկացվող «Կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին։

 

«Մենք «Կանաչ շաբաթի» հակառակորդներն ենք։ Այնտեղ ներկայացվում են ագրոարդյունաբերության ձեռքբերումները։ Իսկ մենք դեմ ենք կենդանիների նկատմամբ նման «արդյունաբերական», սպառողական վերաբերմունքին։ Մենք պահանջում ենք առավել լավ վերաբերմունք դեպի կենդանիները»,- ասել է Մատիաս անունով մասնակիցը։

 

«Կանաչ շաբաթ» ֆորումը Բեռլինում անցկացվում է 78–րդ անգամ։ Այս տարի իրենց արտադրանքն են ներկայացնում 67 երկրի 1.63 հազ. ներկայացուցիչներ։