Ալժիրում ահաբեկիչները դեռ պատանդ են պահում 7 օտարերկրացու

01:10 • 19.01.13

«Արյունով ստորագրածներ» խմբավորման ահաբեկիչները Ալժիրի գազավերամշակողական գործարանում շարունակում են 7 օտարերկրացու պատանդ պահել, ուրբաթ հաղորդել է մավրիտանական ANI գործակալությունը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Առկա տեղեկությունների համաձայն, ահաբեկիչների խումբը 7 պատանդների հետ նախորդ օրը երեկոյան տեղափոխվել է դեպի բնակավայրի խորքը, երբ սկսվել է պատանդների ազատագրման հատուկ գործողությունը:


Գիշերն ահաբեկիչները պայթեցրել են դեպի այդ տարածք տանող ուղիները, որտեղ նրանք պատսպարվել և թաքնվել են ահաբեկիչների հետ միասին:


Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ խմբավորումն ակնկալում է ամերիկյան պատանդներին փոխարինել երկու կրոնական ծայրահեղականների հետ, որոնք պահվում են ԱՄՆ-ի բանտերում:


Վերջին տեղեկությունների համաձայն՝ հատուկ գործողության ժամանակ ալժիրյան բանակը ազատ է արձակել 650 պատանդների, որոնցից ավելի քան 70-ը օտարերկրացիներ են: