Ֆոտոլրտեսների օբյեկտիվում է հայտնվել BMW X7-ը (լուսանկարներ)

22:29 • 19.01.13

Համացանցում հայտնվել է BMW-ի նոր փորձարկվող մեծ արտաճանապարհային մոդելի լուսանկարները: Ֆոտոլրտեսի պնդմամբ, դա նոր BMW X7-ն է, հաղորդում է AutoNews.ru-ն:


Նոր
մեքենայի վերաբերյալ տեղեկությունները շատ չեն, լուսանկարներից երևում է միայն, որ այն չափերով շատ ավելի մեծ է նոր սերնդի X5-ից:


Մեքենայի
փորձարկումները իրականացրած վարորդը պատմել է, որ դա նոր Х7-ն է, որը կթողարկվի 2014թ.:


Նման
մոդելի արտադրությամբ BMW-ն ցանկանում է մրցակցել Mercedes-Benz-ի հետ բոլոր ճակատներում, հատկապես արտաճանապարհայինների շահութաբեր սեգմենտում:


Այդ
հսկայական ընտանեկան արտաճանապարհայինը, ամենայն հավանականությամբ, Mercedes-Benz GL-ի ուղղակի մրցակիցը պետք է դառնա:


Մեքենայի
«լիցքավորված» М տարբերակի նախապատրաստման մասին դեռ տեղեկություններ չկան: