British Airways-ը նախազգուշացնում է թռիչքների նոր հետաձգումների մասին
Բրիտանական British Airways ավիաընկերությունը ներողություն է խնդրել թռիչքները չեղյալ հայտարարելու համար և նախազգուշացրել, որ թռիչքների ցուցակներում փոփոխություններ կլինեն նաև այսօր, հայտնում է BBC-ն։
Ուրբաթ ձյան պատճառով երկրում չեղյալ էր հայտարարվել ավելի քան 400 թռիչք, իսկ Բրիտանիայի խոշոր «Հիթրոու» օդանավակայանը ժամանակավոր փակվել էր։
Ընդ որում, շատ ուղևորներ ստիպված էին ժամերով սպասել թռիչքին հենց ինքնաթիռում։










