Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ. ԼՂՀ ՊԲ

14:35 • 19.01.13

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ։


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն պաշտպանելու համար: