Զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել

11:50 • 19.01.13

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հունվարի 18-ին՝ ժամը 20:55-ին, մահացել է 13.01.2013թ-ից ԿԿԶՀ-ում բուժման մեջ գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանը (ծնված 1994թ., 2012-2 զորակոչ), տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

 

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արտյոմ Գագիկի Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ՊՆ հաղորդագրությունում: