Հայտնի են զինվորական հոսպիտալում մահացած զինծառայողի մահվան պատճառները

16:58 • 19.01.13

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է ժամկետային զինծառայող շարքային Արտյոմ Գագիկի Հակոբյանի մահվան պատճառները։


Ըստ այդմ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հունվարի 18–ին՝ ժամը 20:55-ին զինվորը մահացել է «Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից հետո» ախտորոշմամբ։


Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ՝ որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: