Դեդ Հասանի թբիլիսյան բնակարանում հոգեհանգիստ էր, սակայն նա կթաղվի Մոսկվայում

19:10 • 19.01.13

Թբիլիսիում այսօր «օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) տանը առավոտից հոգեհանգստի արարողություն էր, հաղորդում է Грузия Online-ը, նշելով, որ Մոսկվայում սպանված Դեդ Հասանի տանն էին հավաքվել նրա մտերիմներն ու հարազատները:


Վրաստանի
եզդիների հոգևոր առաջնորդ Թիթալ Շեխբավկիի տեղեկություններով, Ուսոյանի կինը, ով դստեր հետ բնակվում է Թբիլիսիում, ցանկանում էր, որ իր ամուսնուն Վրաստան բերեն, սակայն վրացական կողմը հրաժարվել է: Իսկ բազմաթիվ հարազատներն ու մտերիմները երեկվանից սպասում էին նրա մարմնի Թբիլիսի տեղափոխմանը:


Թիթալ
Շեխբավկին հայտնել է, որ Ուսոյանը Մոսկվայում կհուղարկավորվի: Նրա դուստրն ու կինը արդեն ՌԴ մայրաքաղաք են մեկնել:


Իր
հերթին ռուսական INTERFAX-ը հաղորդում է, որ Ուսոյանին, պետք է հուղարկավորեն մայրաքաղաքային Խովանսկի գերեզմանատանը, որը Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհ (ՄՕԱՃ, МКАД) տարածքից դուրս է գտնվում:


«Ա. Ուսոյանը կհուղարկավորվի Խովանսկի գերեզմանատանը: Մոսկվայի կենտրոնի մասին կամ ՄՕԱՃ-ի տարածքում
գերեզմանատան
մասին խոսք չի եղել», - հայտնել է INTERFAX –ի աղբյուրը:


Գործակալության
զրուցակիցը նշել է, որ հանգուցյալի հարազատներին մի քանի առաջարկ է արվել, սակայն նրանք ընտրել են Խովանսկի գերեզմանատունը: