Բուլղարիայում թուրք քաղաքական գործչի վրա հարձակում է իրականացվել (տեսանյութ)

18:30 • 19.01.13

Բուլղարիայում այսօր հարձակում է իրականացվել «Հանուն իրավունքների ու ազատության շարժում» բուլղարական կուսակցության առաջնորդ Ահմեդ Դողանի նկատմամբ, հայտնում է Вести-ն։ Քաղաքական գործիչը չի տուժել։


Հարձակումն իրականացվել է Սոֆիայում կուսակցության համագումարի բացման ժամանակ։ Բեմ է վազել մի երիտասարդ ու գազային ատրճանակն ուղղել առաջնորդի վրա։ Սակայն Դողանը հասցրել է խլել ատրճանակը, ինչից հետո նրանք կռվի են բռնվել։ Այդ պահին վրա են հասել անվտանգության աշխատակիցներն ու բռնել տղամարդուն։

 

Պարզվել է, որ հանցագործը Բուրգասի 25-ամյա բնակիչ Օքթայ Էնիմեհմեդովն է, ով նախկինում դատապարտված է եղել խուլիգանության ու գողության համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

«Հանուն իրավունքների ու ազատության շարժում»-ը ներկայացնում է Բուլղարիայի թուրք փոքրամասնության շահերը։ Ազգային ժողովում կուսակցությունն ունի 38 տեղ՝ 240-ից։