Ֆրանսիայում 3 քուրդ կանանց սպանության գործով 2 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են մի քանի օր առաջ Փարիզում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հայտնի երեք կանանց սպանության համար։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նրանցից մեկը 1974թ.-ի, իսկ մյուսը 1982թ.-ի ծնված տղամարդիկ են։
Ոստիկանության աղբյուրները պնդում են, որ ձերբակալվածները սպանված կանանց մերձավորներից են եղել։ Նաև տեղեկացնում են, որ լուրջ փաստեր ունեն, որ սպանությունը հենց նրանք են կատարել։
Նույն աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ձերբակալվածներից մեկը եղել է կանանցից մեկի վարորդը։
Հիշեցնենք, որ 3 քուրդ կանայք սպանվել էին Փարիզի իրենց գրասենյակում։ Մարդասպանը կրակել էր նրանց գլխին։ Կանանցից մեկը PKK հիմնադիրներից է։










