Ֆրանսիայում ռուս զբոսաշրջիկներ են վթարի ենթարկվել. կան տուժածներ
Ֆրանսիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը. տուժել է 20 մարդ։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Շամբերի շրջանում։
«Ավտովթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Ռուս զբոսաշրջիկները վերադառնալիս են եղել լեռնադահուկային հանգտավայրից և ուղևորվել են Գրենոբլի օդանավակայան»,-հայտնել են Ճանապարհների տեղեկատվական կենտրոնից։
Մարսելում ՌԴ հյուպատոսարանը դեռևս տեղեկություններ չի հաղորդում։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վատ եղանակային պայմանների պատճառով։










