Հունաստանում անցկացվում են հակառասիստական միջոցառումների օր
Հունաստանում անց է կացվում հակառասիստական միջացառումների օր՝«Ոսկե արշալույս» նեոնացիստական կուսակցության հեղինակության բարձրանալուն հակազդելու համար: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նեոցասիտեները՝օգտվելով համընդհանուր դժգոհության ալիքից, որը առաջացել է երկրում տիրող խոր ֆինանսական ճգնաժամի արդյունքում, անցյալ տարվա հունիսին կայացած ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանում տեղեր են ստացել:
Կուսակցության անդամները հաճախակի են մեղադրվում ներգաղթյալների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Ոստիկանությունը ենթադրում է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած պակիստանցու սպանության մեջ մեղավոր են հույն նեոնացիստները:
ԵՄ ուղևորվող ներգաղթյալների 50%-ը սկզբում հայնտվում են Հունաստանում, ապա նոր մեկնում ուրիշ երկրներ:










