Մեքսիկայում ձերբակալվել է ոստիկանության 150 աշխատակից

11:02 • 19.01.13

Մեքսիկայի հյուսիսում գտնվող Դուրանգո նահանգում ձերբակալվել է ոստիկանության ավելի քան 150 աշխատակից, ովքեր կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է BBC-ն։


Ձերբակալվել
է նաև 2 պաշտոնյա, ովքեր պատասխանատու են Գոմես Պալասիոս և Լերդո քաղաքներում հասարակական անվտանգության համար։


Գործողության
ընթացքում բանակայինները շրջափակել են ոստիկանական բաժանմունքները երկու քաղաքներում։