Աշխարհի 100 ամենահարուստ մարդիկ կարող են մոլորակը ազատել աղքատությունից. Oxfam

22:48 • 19.01.13

Աղքատության դեմ պայքարող Oxfam մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհի 100 ամենահարուստ մարդկանց եկամուտների միայն քառորդ մասը, նախորդ տարի կբավականեցներ, որ աղքատությունը արմատախիլ արվեր ամբողջ մոլորակում, հաղորդում է BBC-ն:


Ըստ
Oxfam-ի՝ 100 ամենահարուստ մարդկանց մաքուր եկամուտները նախորդ տարի հասել են 240 մլրդ ԱՄՆ դոլարի:


Միևնույն
ժամանակ, կազմակերպությունը նշում է, որ բնակչության աղքատ շերտերը օրական 1,25 ԱՄՆ դոլարից պակաս են վաստակում: