Ալժիրի ուժայինների հատուկ գործողության ընթացքում 7 պատանդ է զոհվել
Նվազագույնը 7 պատանդ է զոհվել Ալժիրում BP ընկերությանը պատկանող գազի վերամշակման գործարանում Ալժիրի ուժայինների` նրանց ազատագրելուն ուղղված հատուկ գործողության վերջնական փուլի ընթացքում, այս մասին հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով տեղի APS–ին։
Ահաբեկիչները սպանել են պատանդներին, երբ զինծառայողները փորձել են նրանց ազատ արձակել:
Սպանված պատանդների ազգության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ բոլորն էլ օտարերկրյացիներ են:
Գործակալությունը նշում է, որ հատուկ գործողության ժամանակ 11 գրոհայիններ ոչնչացվել են:
Հիշեցնենք, որ նախօրեին «Արյունով ստորագրածներ» խմբավորման ահաբեկիչները Ալժիրի գազավերամշակման գործարանում կատուկ գործողության ժամանակ կարողացել էին պատսպարվել բնակելի հատվածում` իրենց հետ տանելով 7 օտարերկրացի պատանդի:










