Ռուսաստանը Սև ու Միջերկրական ծովերում լայնամասշտաբ զորավարժություն է սկսել

20:50 • 19.01.13

Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերը՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությամբ, այսօր Սև ծովի և Միջերկրական ծովի ավազաններում սկսել են վերջին տասնամյակների ընթացքում խոշորագույն միջնավատորմային զորավարժություններ, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:


Գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ
միջոցառմանը մասնակցում են Սևծովյան, Բալթյան և Հյուսիսային նավատորմերից` «Մոսկվա» մեծ հրթիռային հածանավը, մեծ հակասուզանավային Severomorsk նավը, էսկորտային «Սմետլիվի» և «Յարոսլավ Իմաստուն» նավերը, մեծ դեսանտային «Սարատով», «Ազով», «Կալինինգրադ», «Ալեքսանդր Շաբլին» նավերը, հատուկ նավեր և ապահովման նավեր, ինչպես նաև հեռավոր ավիացիան և ՌԴ ՌՕՈՒ և ՀՈՊ 4 հրամանատարություններ։


Ռուսական
ռազմական գերատեսչությունը նշում է, որ զորավարժությունների հիմնական խնդիրը կառավարման մարմինների պատրաստության ստուգումն է և միջնավատորմային խմբավորման հեռահար ծովային գոտում առաջադրանքներ իրականացնելու պատրաստությունը:


Զորավարժությունների
ընթացքում, որոնք կշարունակվեն մինչև 2013թ. հունվարի 29-ը, ռուսական նավաստիները Սև ու Միջերկրական ծովերում կիրականացնեն ավելի քան 60 տարբեր մարտական վարժություններ, այդ թվում նաև հրթիռային և հրետանային: