Շոտլանդիայում այսօր լեռնագնացների խումբ է անհետացել ձնահյուսից հետո
Երեք լեռնագնացներ են անհետացել Շոտլանդիայում Գլենկո հովտում ձնահյուսի անկումից հետո: Եվ երկու լեռնագնաց փրկվել են, նրանք տեղափոխվել են Ֆորտ-Ուիլիամի հիվանդանոց, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Աղբյուրի տեղեկություններով, ընդհանուր առմամբ, խմբում 5 լեռնագնանց է եղել: Փրկվածներից մի կին լուրջ վնասվածքներ է ստացել:
Ներկայում փրկարարները անհետ կորածների որոնման աշխատանքներ են իրականացնում:










