Շիրակում տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել, 3 օր անց գտել են նրա դին
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 17.35-ին, քաղաքացի Սարգսյանից ահազանգ է ստացվել, որ իր եղբայր Արտյոմ Թովմասյանը (ծնվ. 1974թ.) Շիրակի մարզի Բյուրակն գյուղից 3 օր առաջ դուրս է եկել տանից և մինչ օրս չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության աշխատակիցները ճշտել են կորածի գտնվելու վայրը և մեկնել այդ ուղղությամբ:
Բյուրակն գյուղի մոտակայքում` Լենգեսի ձորում, հայտնաբերվել է Ա. Թովմասյանի դին: Դեպքի վայր են մեկնել Ամասիա գյուղի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները «ՈՒրալ» (ամենագնաց) ավտոմեքենայով:
ԱԻՆ–ից խոստանում են հավելյալ մանրամասներ տրամադրել ավելի ուշ։










