Վրացական գյուղում Ստալինի արձանի վրա վարդագույն ներկ են լցրել

17:46 • 19.01.13

Վրաստանի Զեմո Ալվանի գյուղում վերականգնված Իոսիֆ Ստալինի արձանի վրա վարդագույն ներկ են լցրել, հայտնում է Взгляд-ը։

 

Տասնյակ մարդիկ հավաքվել են հուշարձանի մոտ՝ իրենց վրդովմունքն արտահայտելով կատարվածի կապակցությամբ։

 

Հուշարձանը վերականգնվել էր դեկտեմբերին՝ Ստալինի ծննդյան հերթական տարեդարձի առիթով, որի բացման արարողությանը ներկա են գտնվել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ։