ԱՄՆ օրենսդիրները «Դիմա Յակովլևի օրենքի» վերաբերյալ նամակով դիմել են Պուտինին ու Օբամային

14:37 • 19.01.13

Ամերիկացի օրենսդիրները խնդրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտին հասցնել ԱՄՆ-ից ռուս երեխաների որդեգրման արդեն իսկ սկսված գործընթացները, իսկ ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայից՝ բանակցել Ռուսաստանի հետ այս թեմայով, հայտնում է Взгляд-ը։
 

Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այսպես կոչված «Դիմա Յակովլևի օրենքն» արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ռուս երեխաներ որդեգրել։

 

«Մենք խնդրում ենք մտածել այն մարդկանց մասին, որոնց այս օրենքն անմիջականորեն է առնչվում։ Մենք խնդրում ենք ձեզ` որպես հայր, այս հարցը դարձնել առաջնահերթություն»,- ասվում է նամակում։

 

Նամակում անհանգստություն է  հայտնվում սույն օրենքի վերաբերյալ, որը ստորագրել է ավելի քան 70 խորհրդարանական։


Օբամային համապատասխան նամակն ուղարկվել է ուրբաթ։

 Նրանք օրինակներ են բերել, երբ որդեգրման սպասող ռուս երեխաներն արգելքի պատճառով չեն կարողանում հայտնվել որդեգիր ընտանիքներում։

 

Հիշեցնենք, որ «Դիմա Յակովլևի օրենքը» Վլադիմիր Պուտինը ստորագրել է դեկտեմբերի 28-ին։ Երկամյա Դիմա Յակովլևը մահացել է, երբ նրա ամերիկացի խորթ հայրը տապին կողպել է երեխային մեքենայում, ինչի հետևանքով փոքրիկը խեղդվել է։
 

Այս օրենքը պատասխանն է ԱՄՆ կողմից ընդունված «Մագնիտսկու օրենքի », որը պատժամիջոցներ է սահմանում ռուս չինովնիկների նկատմամբ։