Յաննին Հայաստանում հանդես կգա ինչպես հին և սիրված, այնպես էլ նոր և հետաքրքիր ստեղծագործություններով

15:05 • 19.01.13

Աշխարհահռչակ երգահան Յաննիի հայաստանյան համերգը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ապրիլի 20-ին և 21-ին: Այս մասին Tert.am-ին հայտնեց նախագծի պրոդյուսեր Արման Ծատուրյանը:


«Յաննին Հայաստանում հանդես կգա ինչպես հին և սիրված, այնպես էլ նոր և հետաքրքիր ստեղծագործություններով»,- ասաց նա:

 

Արման Ծատուրյանը տեղեկացրեց, որ համերգին մասնակցելու նաև մեր հայրենակից, ջութակահար Սամվել Երմինյանը։


Վերջինիս տեղեկացմամբ՝ իսպանացի հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասի համերգն էլ մարզահամերգային համալիրում տեղի կունենա մարտի 18-ին:


Ինչպես Յաննիի այնպես էլ Իգլեսիասի համերգների տոմսերի արժեքը 5000-ից մինչ 80 000 դրամ է լինելու:


Նախագծում կա նաև Հայաստանում Սթինգի և Մարկ Էնթոնիի համերգների կազմակերպումը, ինչի վերաբերյալ պրոդյուսերը ոչինչ չասաց, քանի որ այն դեռ նախագծային փուլում է: