ԱՄՆ-ում 15-ամյա անչափահասը գնդակահարել է 5 հոգու, այդ թվում 3 երեխայի

22:14 • 20.01.13

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում 15-ամյա դեռահասը ձերբակալվել է երկու մեծահասակի և երեք երեխայի սպանության համար, հայտնում է RT գործակալությունը: 

 

Հարավային Հովտում շաբաթ գիշերը մի տան մեջ հայտնաբերվել են մեկ տղամարդու, մեկ կնոջ, երկու աղջնակի և մեկ տղայի մարմինները: Մոտակայքում հայտնաբերվել են բազմաթիվ, այդ թվում մարտական զենքեր, նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

 

Ըստ ոստիկանության աղբյուրների՝ բոլոր զոհերը մահացել են կրակահերթից: Այս պահին սպանության շարժառիթներն անհայտ են: 

 

Այլ տվյալներ չեն  հաղորդվում, հետաքննությունը շարունակվում է: