Ալժիրի գազագործարանում ևս 25 դի է հայտնաբերվել
Ալժիրի գազագործարանում 25 նոր դի է հայտնաբերվել, հայտնում է Russia Today-ը: Gazeta.ru-ն էլ հայտնում է, որ այնտեղ իրականացված հատուկ գործողությունից հետո տասնյակ մարդիկ են անհետ կորել. իշխանությունները չեն կարողանում գտնել առնվազն 17 մարդու, որոնք տվյալ գործարանի աշխատակիցներ էին:
Эхо Москвы-ն էլ հայտնում է, որ գործարանը պատանդ վերցրած ահաբեկիչները 7 տարբեր երկրների քաղաքացիներ են եղել, այդ թվում՝ Կանադայի: Այդ մասին տվյալներ են հաղորդել կենդանի մնացած 2 գրոհայիններ:
Նրանք գործել են իրենց տրամադրության տակ եղած 3 արտաճանապարհային մեքենայով, որոնցից մեկն ամբողջովին բեռնված է եղել լուրջ զենք-զինամթերքով (հրթիռներից մինչև գիշերային հետևման միջոցներ):
Ահաբեկիչները Ալժիր են մտել Նիգերի տարածքից, հայտնում է РИА Новости-ն: Նրանց նպատակն է եղել հնարավորինս շատ արտասահմանցիների պատանդ վերցնելը:
Այդ ահաբեկչության և ծավալված գործողության հետևանքով գազագործարանում 48 մարդ է զոհվել (նոր հայտնաբերված դիերով հանդերձ), ըստ վերջին տվյալների: Ազատ են արձակվել Ալժիրի 685 քաղաքացի և 107 արտասահմանցի մասնագետներ:










