8,6 սմ շերտով ձյունը քաոս է առաջացրել Չինաստանում
Ձյան առատ տեղումները Չինաստանի հյուսիսում քաոս են առաջացրել՝ պատճառ դառնալով չվերթների հետաձգմանը և տասնյակ մայրուղիների փակմանը, հայտնում է Courier Mail-ը:
Միայն Պեկին միջազգային օդանավակայանում 111 չվերթ է հետաձգվել, որոնցից 16-ը՝ միջազգային:
Փակված ավտոմայրուղիների թիվը 40 է հասնում: Աղբյուրի տվյալներով, չնայած քաոսային վիճակին, պատահարներ չեն գրանցվել:Ի դեպ, խոսքը՝ Պեկինի հյուսիս-արևմուտքում՝ Չինական պարսպի մոտ 8,6 սմ շերտով ձյան մասին է:
Ցերեկը Պեկինի կենտրոնում տեղումները սկսել են դադարել:










