Եկատերինբուրգում խոշոր հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում՝ Եկատերինբուրգ քաղաքի Սադովի շրջանում, դեռևս անհայտ պատճառներով, խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել, հայտնում է РБК-ն։
Ինչպես նշել են փրկարարները, դեպքի վայր ժամանած հրշեջները հայտնաբերել են, որ այրվում է մի հարկանի շինություն, որտեղ գտնվել է շինարարների բրիգադ։
Մոտ 2 ժամ անց հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ Այրված փլատակները մաքրելու ընթացքում հայտնաբերվել է 8 դիակ, որոնց ինքնությունը դեռևս հաստատված չէ։










