Թբիլիսիում ակտիվիստները վրան են խփել նախագահական պալատի առջև

21:53 • 20.01.13

Վրաստանի նախագահական պալատի առաջ վերջացել են բողոքի ցույցերը, որի մասնակիցները պահանջում էին նախագահ Սաակաշվիլի իմպիչմենտը: «Տետրեբի» շարժման ղեկավար և ցույցերի կազմակերպիչ Թեմուր Շաշիաշվիլին հայտնել է, որ այդտեղ կմնա միայն «Միաբանություն» միության գրասենյակը: Երեկոյան ժամը 11:00-ին նույն տեղում համերգ կկայանա, որը կավարտվի հրավառությամբ: Ըստ նրա, համերգից առաջ ոչ մեծ բրիֆինգ կանցկացվի: Դեռևս հայտնի չէ, թե ով կմասնակցի համերգին: Այս մասին հայտնում է Грузия Online կայքը:


Հիշեցնենք, որ մոտ 50 ոչ պետական կազմակերպություններ վերջին երկու ամիսների ընթացքում նախագահի հրաժարականը պահանջող ստորագրություններ էին հավաքում: Ոչ պետական կազմակերպությունները նշում են, որ Սաակաշվիլի նախագահությունը ավարտվում է այսօր՝ ուղիղ կեսգիշերին, և նա պետք է լքի իր պաշտոնը: Նրանք քաղաքացիներին և պետական պաշտոնյաներին կոչ են անում, որպեսզի նրանք Սաակաշվիլիին որպես նախագահ այլևս չհիշատակեն:


Ոչ պետական կազմակերպությունները նախագահական պալատի առաջ գրասենյակ են բացել, որը պետք է գործի մոտական 10 օրերին, և յուրաքանչյուր ցանկացող կարող է մտնել «Միաբանություն» միության կազմի մեջ: