Մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը
Այսօր մահացել է «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս հայեր» հաղոդաշարի «Հեռուստախոհանոց» բաժնի հաղորդավարուհի Հասմիկ Գալոյանը։ Այս մասին տեղեկացնում է «Բարի լույս հայեր» հաղորդաշարի Facebook-ի էջը։
«Մենք շատ ցանկանում ենք, որ բոլորի հուշերում Հասմիկը մնա ինչպես որ կար` բարի ժպիտով, կենսախինդ, լավատես և պայծառ: Եվս մեկ` վերջին անգամ, վաղը` 21.01.2013 թ.-ին փոխանցենք եթերը Հասմիկ Գալոյանին իր Հեռուստախոհանոցում»,- նշված է այստեղ:
Նշենք, որ Հասմիկ Գալոյանը 50-ը բոլորել էր ընդամենը անցյալ ամիս։ Նա ամուսնացած էր, ուներ երեխաներ։
Tert.am-ը ցավակցում է նրա հարազատներին և մտերիմներին։










