Իտալացին փորձել է վառել կնոջը՝ իր հագուստը չլվանալու համար
Իտալիայի Տրեվիզո քաղաքի 35-ամյա բնակիչը փորձել է վառել սեփական կնոջն այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ նա չի լվացել իր ֆուտբոլային համազգեստը, հայտնում է Courier Mail-ը:
«Մահափորձը» կատարվել է ուրբաթ օրը, ինչից հետո տղամարդը ձերբակալվել է: Ոստիկանների հարցադրումներին ի պատասխան նա բառացիորեն ասել է. «… որովհետև նա չէր լվացել իմ ֆուտբոլի շապիկը»:
Սակայն նախ նա, ինչպես ինքն է կարծել, խեղդել է 31-ամյա կնոջը, «դին» տեղադրել ավտոտնակում՝ իրենց մեքենայի մոտ և հրկիզել մեքենան՝ ավտոպատահարի իմիտացիա ստեղծելով:
Սակայն կինը ուշքի է եկել և փրկվել՝ միայն ձեռքերի ու դեմքի այրվածքներ ստանալով:










