Քուրդ զինվորականները թուրք-սիրիական սահմանին հետ են մղել գրոհայինների մի շարք հարձակումներ

11:19 • 20.01.13

Քուրդ զինվորականների և «Ջեբխատ ան Նուրսա» խմբավորման զինված ծայրահեղականների միջև դաժան մարտերը շարունակվել են թուրք-սիրիական սահմանից 5 կմ հեռավորության վրա՝ Ռաս էլ Այն քաղաքում, հայտնում է Взгляд-ը՝ հղում կատարելով «Ալ Մայադին» հեռուստաընկերությանը։

 

Արդյունքում զոհվել է 33 մարդ՝ 26 գրոհային և 5 քուրդ։ Իսլամիստները տանկերով ու ականանետներով անդադար  գրոհում են Սիրիայի հյուսիսում գնտնվող  այս ՝ ռազմավարական տեսանկյունից կաևոր նշանակություն ունեցող  բնակավայրը։

 

Քրդական ազգային խորհուրդը (ՔԱԽ), որն իր մեջ ներառում է 12 կուսակցություններ, դիմել է Սիրիական ազատ բանակի հրամանատարությանը՝ պահանջելով «անհապաղ վերջ դնել հանցագործ պատերազմին, որը սկսել են ծայրահեղականները Ռաս էլ Այնի պաշտպանների դեմ»։

 

ՔԱԽ-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Սիրիական ազատ բանակի կողմից կռվող վարձկանները խամաճիկներ են դարձել Թուրքիայի համար, որը սեփական շահերն է հետապնդում սիրիական հակամարտության մեջ»։