20-րդ դարի գրողների ամենաթանկ 10 գրքերը. առաջատարը Ջոյսի «Ուլիսես»-ն է (լուսանկարներ)

13:35 • 20.01.13

Պարզվում է՝ գրքերը ոչ միայն կարելի է կարդալ, այլ նաև ներդրումներ կատարել դրանցում։ Դրա համար հարկավոր է գտնել որևէ ճանաչված գրողի ՝ սահմանափակ քանակով  հրատարակված ստեղծագործություններից մեկը, գրում է LuxPlanet-ը։

 

Բացի այդ ցանկալի է, որ այդ գիրքը լավ պահպանված լինի, իսկ դրա շապիկի ներքին մասը զարդարի անմիջապես հեղինակի ստորագրությունը։

 

Ստորև ներկայացնում ենք 20-րդ դարի հեղինակների ամենաթանկ 10 գրքերի ամբողջական ցանկը։


1. Ջեյմս Ջոյս, «Ուլիսես»՝ 460, 500 դոլար
2. Էռնեստ Հեմինգուեյ, «Եվ ծագում է արևը»՝ 366, 400 դոլար
3. Ջեք Քերուակ, «Ճանապարհին»՝ 185, 500 դոլար
4. Ֆրենսիս Սքոթ Քի Ֆիցջերալդ, «Մեծն Գեթսբին»՝ 167, 487 դոլար
5. Ուիլյամ Ֆոլքներ, «Մարմարե ֆավն»՝ 95, 600 դոլար
6. Ջորջ Օրուել , «1984»՝ 15, 428 դոլար
7. Ջոն Սթեյնբեկ, «Ցասման ողկույզներ»՝ 41, 825 դոլար
8. Ջոան Ռոուլինգ, «Հարրի Փոթերն ու փիլիսոփայության քարը»՝ 40, 326 դոլար
9. Ջերոմ Դևիդ Սելինջեր, «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»՝ 32, 900 դոլար
10. Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան՝ ըստ Ֆարենհեյթի»՝ 6, 110 դոլար։