Մահացել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանը
Մահացել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանը: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Aravot.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը:
Մահվան պատճառների մասին Tert.am-ին պարզել չհաջողվեց։
Նաիրա Մամիկոնյանը անաչառ և սկզբունքային լրագրողի համարում ուներ։
Tert.am-ի աշխատակազմը ցավակցում է նրա հարազատներին և մտերիմներին։
Ներկայացնում ենք Նաիրա Մամիկոյնանի ֆեյսբուքյան էջի վերջին գրառումը, որն արվել է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով.
«Հայաստան ջան, հարազատ, անուշ, շագրենու կաշվի նման փոքրացած հայրենիք ջան, շնորհավոր 21-ամյա անկախությունդ: Մաղթում եմ քեզ ու ինձ իրական, ամուր ու արժանապատիվ անկախության երկար տարիներ:
Շնորհավորում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան: Բա որ իմանաք, թե ոնց եմ կարոտել էդ 21-ամյա ջահելին...»:










