Թայվանցին անհավանական պատկերներ է ստեղծում բրնձի հատիկների վրա (լուսանկաներ, տեսանյութ)

16:56 • 20.01.13

Թայվանցի նկարիչ Չեն Ֆորն Շինը ընտրել է ստեղծագործելու բավական յուրօրինակ մեթոդ. նա անհավանական պատկեներ է ստեղծում, ճերմակ կտավի փոխարեն,  բրնձի փոքրիկ հատիկների վրա, գրում է Oddity Central-ը։

 

Ուշագրավ է, որ ստորև ներկայացված աշխատանքների հեղինակն իրականում չունի մասնագիտական կրթություն և ինքնուս նկարիչ է, ով մի քանի ամիս է անցկացնում խոշորացույցի առաջ՝ փորձելով ավարտին հասցնել «բրնձային գլուխգործոցները»։ Նկարչի աշխատանքներն արվում են պարզապես ապշելու աստիճանի մանրամասնությամբ և սովորաբար ունեում են 0,5 սմ երկարություն և 0,3 սմ լայնություն։

 

Թեև 58-ամյա թայվանցու աշխատանքներն անչափ փոքր են, սակայն դրանք բավականաչափ մեծ են որպեսզի նկատվեն արվեսատասեր հասարակության կողմից և համաշխարհային ճանաչում բերեն հեղինակին։

 


Շինը պատմել է, որ նախկինում ինքը ստեղծագործել է տարբեր հացահատիկների վրա, սակայն արդյունքում զգացել է , որ իրեն ամենահարմարն ու ոգեշնչողը բրնձի հատիկներն են։