Սելիմի լեռնանցքում ձյան արգելափակումից դուրս է բերվել 18 ավտոմեքենա` 60 ուղևորներով
Երեկ երեկոյան, ժամը 23.56-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին (Սելիմի լեռնանցք) ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի հերթապահները:
Դեպքի վայր են մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ փրկարարները («ՈՒրալ» ամենագնաց)ավտոմեքենայով և «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի տեխնիկաները:
Հրշեջ-փրկարարները «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ձյան արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա` 60 ուղևորներով: Աշխատանքները շարունակվում են:










