Մահացել է հայտնի ճապոնացի բանաստեղծուհի Տոյո Շիբատան
Ճապոնիայում՝ Ուցմոնիայի ծերանոցում, 102 տարեկան հասակում մահացել է հայտնի ճապոնացի բանաստեղծուհի Տոյո Շիբատան, հայտնում է RBC Daily-ն:
Շիբատայի առողջական դրությունն էականորեն վատթարացել էր անցած ամիս: Նա իր գրական գործունեությունը դադարեցրել էր կես տարի առաջ՝ սուր ցավերի պատճառով:
92 տարեկանում բանաստեղծի գրիչը ձեռքն առած այս կինը պաշտամունքային գրող էր դարձել. նա որոշել էր գրականությամբ զբաղվել այն բանից հետո, երբ այլևս չէր կարող իրեն թույլ տալ իր հոբբիով՝ պարերով զբաղվել:
2009-ին լույս տեսած նրա անթոլոգիան միայն Ճապոնիայում վաճառվել էր 1,6 մլն օրինակով:










