Այսօր Ձյան միջազգային օրն է

12:08 • 20.01.13

Արդեն երկրորդ տարին է, ինչ աշխարհում պաշտոնապես նշվում է Ձյան միջազգային օրը, իսկ այս տարի այդ օրը կնշվի աշխարհի 40-ից ավելի երկրներում։

 

Ինչպես նշում է Koррецпондент-ը, Ձյան միջազգային օրը նշելու մտահաղացումը պատկանում  և անց է կացվում Դահուկային միջազգային ֆեդերացիայի՝ FIS-ի կողմից։

 

Կազմակերպիչների խոսքերով, Ձյան միջազգային օրվա հիմնական նպատակն է մարդկանց ՝ մասնավորապես երեխաների մոտ հետաքրրքություն արթնացնել ձյան, ձմեռային սպորտաձևերի նկատմամբ և օգնել նրանց՝ ապրել առողջ ու ակտօվ կյանքով։