Մարդկանց թրաֆիքինգը Մեծ Բրիտանիայում ամենաարագ զարգացող հանցավոր ոլորտն է. Russia Today (տեսանյութ)
Մարդկանց թրաֆիքինգը Մեծ Բրիտանիայում ամենաարագ զարգացող հանցավոր ոլորտն է, ահազանգել է Russia Today-ը:
Սեռական և աշխատանքային շահագործման նպատակով այդ երկիր բերվող մարդկանց թիվն աճում է տարեկան 33 տոկոսով:
Ասվածը ներկայացվում է նաև 19-ամյա Սառայի մասնավոր օրինակով: Նրա պատմությունն ասես 18-րդ դարից լինի, սակայն կատարվել է մեր օրերի Մեծ Բրիտանիայում. աղջիկը ստրկության է վաճառվել 12 տարեկանում:
Ըստ աղբյուրի՝ շատ մարդկանց Մեծ Բրիտանիա են բերում մարիխուանայի արտադրության ոլորտում շահագործելու համար: Մեկ այլ խումբ են կազմում ասիացիները՝ գեղեցկության սրահներում:










