Եմենում ԱՄՆ-ի անօդաչուների հարվածից 8 մարդ է զոհվել

14:24 • 20.01.13

Եմենում ԱՄՆ-ի անօդաչու սարքերը հարվածել են «Ալ Կաիդա»-ի գրոհայինների ուղղությամբ, ինչի հետևանքով 8 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։

 

Անօդաչուների հրթիռները հարվածել են 2 մեքենայի Եմենի կենտրոնական մասում՝ Մարիբ շրջանում։ Զոհվածների շարքում է տեղի ահաբեկիչների առաջնորդներից  մեկը՝ Իսմաիլ բին Ջամին։

 

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգները Եմենում  սկսել է ավելի շատ դիմել  անօդաչուների հարվածների օգնությանը։ Ոլորտի վերլուծաբանների խոսքերով, «Ալ Կաիդա»-ն առանձնապես ակտիվ է հենց այս երկրում։